Ժամը 18։31-ին Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք գրանցված 2․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մուսայելյան, Ամասիա, Կաքավասար գյուղերում 3 բալ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սարալանջ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: [ՆԳՆ]
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին՝ ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ «Եթե նրանց նպատակը Հայաստանի հզորացումն ու հակամարտության մղելն է, ապա Ադրբեջանը նույնպես միայնակ չէ։ Եվ նա երբեք մենակ չի մնա, Թուրքիան միշտ նրա հետ է։ Եթե Հայաստանին ինչ-որ բան տան, մենք եռապատիկ ավելի ենք տալու։ Ադրբեջանը պատերազմ չի ուզում։ Ադրբեջանը հավակնություն չի ներկայացնում Հայաստանի հողերի նկատմամբ»։ |factor.am|
Ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։ [ՆԳՆ]
Թբիլիսիում պայթյուն է որոտացել, 2 քաղաքացի մահացել է, 4-ը՝ վիրավորվել։ Պայթյունը եղել է Բոչորմա փողոցի 12 հասցեում գտնվող հրաձգարաններից մեկում։ |arm.sputniknews.ru|
Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։ Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին: Երկրորդ առանցքային կետը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները տարբերվում են, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան] |azatutyun.am|
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը տարածել է իրականությանը չհամապատասխանող հերթական հաղորդագրությունը. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-22:05-ը, կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։ «Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա: [ՀՀ ՆԳՆ]
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով՝ մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:
Երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք
21:00 - 07 ապրիլի, 2024ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը՝ հայկական կողմից կրակոցների վերաբերյալ
20:44 - 07 ապրիլի, 2024ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
19:13 - 07 ապրիլի, 2024Դիմադրություն պետք է ձևավորել տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա․ Իշխան Սաղաթելյան
19:06 - 07 ապրիլի, 2024Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
18:55 - 07 ապրիլի, 2024Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել |shantnews.am|
17:38 - 07 ապրիլի, 2024Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու |factor.am|
15:03 - 07 ապրիլի, 2024Ադրբեջանի կողմից անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը
14:25 - 07 ապրիլի, 2024Թբիլիսիում պայթյուն է որոտացել․ կա 2 զոհ և 4 վիրավոր |arm.sputniknews.ru|
14:08 - 07 ապրիլի, 2024Իջևան-Երևան ավտոճանապարհին 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մահացել է
14:04 - 07 ապրիլի, 2024Երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք

14:04 - 07 ապրիլի, 2024