2023 թվականին երրորդ երկրներից Հայաստան ներմուծված մսամթերքում ՍԱՏՄ-ն չի փորձաքննել մի շարք ցուցանիշներ, մասնավորապես՝ քաղցկեղածին թունաքիմիկատներ, մսամթերքի որոշ տեսակներում՝ հակաբիոտիկներ, ծանր մետաղներ, նաև տարբեր մանրէաբանական ցուցանիշներ։ Ավելին՝ որոշ դեպքերում Հայաստան մսամթերք է ներմուծվել այնպիսի երկրներից, որոնք ունեն թունաքիմիկատներով աղտոտված տարածքներ։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության։ [Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան] |armenpress.am|
Արցախից բռնի տեղահանման օրերին ազատ են արձակվել եւ Հայաստան տեղափոխվել պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 եւ դատապարտված 1 անձ։ Թե Հայաստանում իրավական ինչ գործընթաց է նրանց նկատմամբ ընթանում, առայժմ հստակ չէ․ փաստաբանները նշում են, որ տեղյակ չեն, պատկան մարմինները չեն շտապում լիարժեք տեղեկություններ տրամադրել։ ՀՀ ՄԻՊ աշխատակազմից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են միայն, որ ԼՂ-ում դատապարտված եւ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց կարգավիճակի, նրանց վերաբերյալ կայացված դատավճիռների (որոշումների) իրավական ուժի, դրանց հարկադիր կատարման, ԼՂ քննչական մարմիններում նախաքննության փուլում գտնվող վարույթների ընթացքի ապահովման, ինչպես նաեւ ԼՂ դատարաններում քննության ընթացքում եղած գործերը ՀՀ դատարանների իրավասությանը փոխանցելու վերաբերյալ խնդիրների լուծման ուղիները որոշակիացնելու նպատակով իրականացվել են միջգերատեսչական քննարկումներ, մշակվել է համապատասխան օրենքի նախագիծ։
Փաշինյանը հեռախոսազրւյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ:Վարչապետ Փաշինյանը կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:
Ապրիլի 8-ի՝ ադրբեջանական կողմից հրաձգային զենքից անկանոն կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։ [ՆԳՆ ոստիկանություն]
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը նախատեսված է ապրիլի 12-ին Մինսկում։ [ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան] |arm.sputniknews.ru|
Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նա նշեց, որ խոսքը պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։ |azatutyun.am|
Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։06-ին։ [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ ԱՄՆ-ն չի տեսնում. Օսթին |1lurer.am|
22:49 - 09 ապրիլի, 2024Վերջին 13 տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է
22:46 - 09 ապրիլի, 2024Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ քաղաքական և արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային
22:43 - 09 ապրիլի, 2024Ի՞նչ միս ենք կերել 2023-ին․ ՍԱՏՄ-ն չի փորձաքննել քաղցկեղածին թունաքիմիկատները ներմուծված մսամթերքում
21:02 - 09 ապրիլի, 2024Իսրայելի ոստիկանները կրկին հեռացրել են «Կովերի պարտեզի» արգելապատնեշները |arm.sputniknews.ru|
20:55 - 09 ապրիլի, 2024Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի նախագահին
20:43 - 09 ապրիլի, 2024Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 360-ի |1lurer.am|
19:42 - 09 ապրիլի, 2024Հայ դատի կենտրոնական խորhուրդը հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայության և պատրիարքության իրավունքների պատշպանության վերաբերյալ
19:22 - 09 ապրիլի, 2024Գրիգորյանն ու Ֆինլանդիայի վարչապետի խորհրդականը մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
19:21 - 09 ապրիլի, 2024Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
18:49 - 09 ապրիլի, 2024Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ ԱՄՆ-ն չի տեսնում. Օսթին |1lurer.am|
22:49 - 09 ապրիլի, 2024Վերջին 13 տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է
22:46 - 09 ապրիլի, 2024Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ քաղաքական և արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային
22:43 - 09 ապրիլի, 2024Ի՞նչ միս ենք կերել 2023-ին․ ՍԱՏՄ-ն չի փորձաքննել քաղցկեղածին թունաքիմիկատները ներմուծված մսամթերքում
21:02 - 09 ապրիլի, 2024Իսրայելի ոստիկանները կրկին հեռացրել են «Կովերի պարտեզի» արգելապատնեշները |arm.sputniknews.ru|
20:55 - 09 ապրիլի, 2024Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի նախագահին
20:43 - 09 ապրիլի, 2024Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 360-ի |1lurer.am|
19:42 - 09 ապրիլի, 2024Հայ դատի կենտրոնական խորhուրդը հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայության և պատրիարքության իրավունքների պատշպանության վերաբերյալ
19:22 - 09 ապրիլի, 2024Գրիգորյանն ու Ֆինլանդիայի վարչապետի խորհրդականը մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
19:21 - 09 ապրիլի, 2024Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
18:49 - 09 ապրիլի, 2024