32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի ջարդերը ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են: Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեցին, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց: Անհրաժեշտ է կանխել նման քաղաքականությունը։ [ՀՀ ԱԳՆ] |arm.sputniknews.ru|
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը (EUMA) ապրիլի 10-ին անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում։ «Առաքելությանը հանձնարարված է մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից և զեկուցել իրավիճակի մասին։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու և Իջևանի առաջնագծի 6 օպերատիվ բազաներից»,- նշված է առաքելության գրառման մեջ։ |armenpress.am|
Ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն: Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: [Երևանի քաղաքապետարան]
Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում․ իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը: Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:
Դմիտրի Պեսկովը հայտնել է՝ հույս ունեն, որ տեսանելի հեռանկարում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը անձամբ կկարողանան քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը:
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ևս մեկ անգամ շեշտեց, որ դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել «ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության 4 գյուղերի հատվածներից»։ «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք։ Իսկ [...] երաշխավորո՞ւմ է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի երաշխավորում։ Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ պետք է վերացնենք։ Իսկ [...] երաշխավորո՞ւմ է, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում։ Բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է վերացնենք»,- ասաց Փաշինյանը։
Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ չպետք է դառնա։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը՝ խոսելով ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման մասին։ «Տնտեսական համագործակցության և կապերի զարգացումը կարևոր դեր է խաղում Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման տեսանկյունից։ Այդ համատեքստում հակասությունների հաղթահարման, խաղաղության և կայունության ապահովման համար [երկրների] փոխշահավետ համագործակցության հիման վրա հարկ է օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական հարթակի ներուժը»,- հայտարարել է Նասեր Քանանին։
2023 թվականին երրորդ երկրներից Հայաստան ներմուծված մսամթերքում ՍԱՏՄ-ն չի փորձաքննել մի շարք ցուցանիշներ, մասնավորապես՝ քաղցկեղածին թունաքիմիկատներ, մսամթերքի որոշ տեսակներում՝ հակաբիոտիկներ, ծանր մետաղներ, նաև տարբեր մանրէաբանական ցուցանիշներ։ Ավելին՝ որոշ դեպքերում Հայաստան մսամթերք է ներմուծվել այնպիսի երկրներից, որոնք ունեն թունաքիմիկատներով աղտոտված տարածքներ։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության։ [Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան] |armenpress.am|
ՀՀ է ժամանելու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը
22:32 - 10 ապրիլի, 2024Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով տուժած յոթ ընտանիքի կտրամադրվի բնակարանի վարձի փոխհատուցում
21:25 - 10 ապրիլի, 202432 տարի առաջ այս օրը ԼՂ Մարաղա քաղաքում հայերի ջարդերը դարձան ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ մաս․ ԱԳՆ |arm.sputniknews.ru|
20:39 - 10 ապրիլի, 2024ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ՆԳՆ
20:38 - 10 ապրիլի, 2024Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում |armenpress.am|
20:35 - 10 ապրիլի, 2024Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և ՀԲ Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը
19:43 - 10 ապրիլի, 2024«Միասին» շարժումը դատախազություն է դիմելու ՀՀ վարչապետի խախտումների վերաբերյալ |arm.sputniknews.ru|
18:53 - 10 ապրիլի, 2024Արմեն Գրիգորյանը Վիլ Բրումերին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին մանրամասները
18:49 - 10 ապրիլի, 2024Ապրիլի 12-ին Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև
18:43 - 10 ապրիլի, 2024«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Աշոտյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություններ են ներկայացրել
18:15 - 10 ապրիլի, 2024ՀՀ է ժամանելու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

18:15 - 10 ապրիլի, 2024