Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Կապանի օդանավակայան: «Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»,--գրել է նա X-ի էջում։
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար: Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ՀՀ–ն, նույնիսկ պատմականորեն, ԽՄ տրամաբանությամբ, այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով: Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո երկրի գոյությունը չես ճանաչում: Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ, և այս գայթակղությունով է, որ ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք։ Ես, որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ ընդհանրապես որևէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը...նրա այս պահին ապրող ժողովրդին և նրա շահերը։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինինը հայ փաստաբանների հետ հանդիպմանը հայտարարել է որ «ամեն ինչ գիտակցել է», օգնության կարիք չունի և ցանկանում է վերադառնալ ՌԴ։ Այդ մասին հայտնել է «Հանրային դատավճիռ» իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է Meduza-ն։ |panarmenian.net|
Խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։ Երուսաղեմի ստատոս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ըստ էության, ինչի շուրջ ՀՀ ԱԳՆ-ն խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների՝ թե՛ արաբական երկրների հետ, թե՛ միջազգային այլ գործընկերների հետ, թե՛ բազմակողմ հարթակներում բարձրաձայնում է: [ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան] |tert.am|
Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Դիտարկմանը, որ տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարը մեկնաբանել է՝ սահմանազատման գործընթաց է լինելու․ «Տրամաբանությունը սա է՝ վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը»։ |tert.am|
«2023թ․ սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022 թվականի փետրվարին [տեղի ունեցած] Ուկրաինա Կրեմլի ներխուժումը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ կերպով խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին։ Այդուհանդերձ, Ուկրաինայի վրա ՌԴ հարձակումը հնարավորության դուռ բացեց [Ադրբեջանի համար] նվաճելու Լեռնաին Ղարաբաղը, քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կլանված էր Կիևին աջակցելու ուղղությամբ»,- ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պատասխանել է հարցին, թե կա՞ քննարկում ԱՄՆ-ից Հայաստան զենք ու ռազմամթերք մատակարարելու շուրջ․ «Մենք շարունակական քննարկում ունենք, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում։ Արդեն պայմանավորվել ենք մի քանի բանի շուրջ։ Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը»։
32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի ջարդերը ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են: Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեցին, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց: Անհրաժեշտ է կանխել նման քաղաքականությունը։ [ՀՀ ԱԳՆ] |arm.sputniknews.ru|
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը (EUMA) ապրիլի 10-ին անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում։ «Առաքելությանը հանձնարարված է մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից և զեկուցել իրավիճակի մասին։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու և Իջևանի առաջնագծի 6 օպերատիվ բազաներից»,- նշված է առաքելության գրառման մեջ։ |armenpress.am|
Ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն: Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: [Երևանի քաղաքապետարան]
Հայտնի է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստի վայրն ու օրը |tert.am|
22:58 - 11 ապրիլի, 2024Շվեդիայի Թագավորության ԱԳՆ պատվիրակությանը ներկայացվել է ՀՀ ԶՈւ-ում բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
22:44 - 11 ապրիլի, 2024Տաթև-Լծեն ավտոճանապարհին ձյան տեղումներ են
22:37 - 11 ապրիլի, 2024Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց |arm.sputniknews.ru|
21:20 - 11 ապրիլի, 2024Այց Կապանի օդանավակայան, որը ՀՀ-ի ինքնիշխան ենթակառուցվածք է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Կապանի օդանավակայան
21:01 - 11 ապրիլի, 2024ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը |armenpress.am|
20:01 - 11 ապրիլի, 2024ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականի հետ
19:55 - 11 ապրիլի, 2024Ռուսաստանը չի մասնակցի Շվեյցարիայում նախատեսված՝ Ուկրաինայի խաղաղության կոնֆերանսին |1lurer.am|
19:55 - 11 ապրիլի, 2024Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան |armenpress.am|
19:32 - 11 ապրիլի, 2024Տաթև-Գորիս, Տաթև-Լծեն ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են
19:11 - 11 ապրիլի, 2024Հայտնի է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստի վայրն ու օրը |tert.am|
22:58 - 11 ապրիլի, 2024Շվեդիայի Թագավորության ԱԳՆ պատվիրակությանը ներկայացվել է ՀՀ ԶՈւ-ում բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
22:44 - 11 ապրիլի, 2024Տաթև-Լծեն ավտոճանապարհին ձյան տեղումներ են
22:37 - 11 ապրիլի, 2024Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց |arm.sputniknews.ru|
21:20 - 11 ապրիլի, 2024Այց Կապանի օդանավակայան, որը ՀՀ-ի ինքնիշխան ենթակառուցվածք է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Կապանի օդանավակայան
21:01 - 11 ապրիլի, 2024ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը |armenpress.am|
20:01 - 11 ապրիլի, 2024ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականի հետ
19:55 - 11 ապրիլի, 2024Ռուսաստանը չի մասնակցի Շվեյցարիայում նախատեսված՝ Ուկրաինայի խաղաղության կոնֆերանսին |1lurer.am|
19:55 - 11 ապրիլի, 2024Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան |armenpress.am|
19:32 - 11 ապրիլի, 2024Տաթև-Գորիս, Տաթև-Լծեն ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են
19:11 - 11 ապրիլի, 2024