Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և մշտապես պահանջում ենք, որ այն բացվի՝ բնակչությանը պարենային և հումանիտար օգնություն հասցնելու համար: Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի առաջացման իրական վտանգ կա։ Այս մասին RTVI-ի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը՝ հավելելով, որ Փարիզը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը: |1lurer.am|
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 55 օր է՝ չի բացվում։ Այսօր Կարմիր խաչի միազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 բուժառու: Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուստրերը և կինը դատախազություն են հրավիրվել բացատրություն տալու նպատակով, քանի որ նրանց անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա: |hetq.am|
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք. Ա.-ն և Ա.Պ.-ն իրենց որդուն՝ Ռ. Պ.-ին բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար դիմել են ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բժշկական հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ին և նախնական համաձայնության են եկել՝ այդ նպատակով վերջինիս կաշառք տալու հարցում։ Պաշտոնատար անձը Ք. Ա.-ից 2022 թվականի նոյեմբերի 23-ին պահանջել է խոշոր չափերով՝ 1 մլն 777 հազ. 185 ՀՀ դրամ գումարին համարժեք 4500 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև Ք. Ա.-ն և իր ամուսինը՝ Ա. Պ.-ն, վերջինիս եղբոր և հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ի ամուսնու օժանդակությամբ, պահանջված կաշառքի գումարը 2022 թվականի նոյեմբերի 27-ին տվել են Ք. Տ.-ին: Վերը նշված անձիքև նրանց օժանդակած անձինք ձերբակալվել են։ [Հակակոռուպցիոն կոմիտե]
Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, որդու, դստեր և զոքանչի ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձելու պահանջով հայցադիմումը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Դատարանը այսօր շարունակեց քննել Գասպարյանի ներկայացուցչի միջնորդությունը, որով դատարանին խնդրել են գործով անցնող գույքերից մեկի մասով հայցային վաղեմություն կիրառել։ Դատավոր Նարինե Ավագյանը որոշեց, որ դատախազությունը պետք է ապացուցի, որ այդ գույքի ձեռքբերման մասին տեղեկացել է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում, իսկ ոստիկանապետի ներկայացուցիչը պետք է ապացուցի, որ պետությունը նշված գույքը Գասպարյանի կնոջ կողմից ձեռքբերելու մասին իմացել է դեռևս 2008 թ-ին։ Նիստը հետաձգվեց։ |hetq.am|
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը 168.am-ի տաղավարում ասել է, թե այսօրվա կառավարող ուժը արտաքին պարտքը ստացել է մոտավորապես վեց միլիարդով, բայց չորս տարվա ընթացքում այն հասցրել տասը միլիարդից ավելիի։ Իրականում, սակայն, Ղազարյանը պետական պարտքն է ներկայացրել որպես արտաքին պարտք։ Նշենք, որ արտաքին պարտքը պետական պարտքի մի մասն է, իսկ պետական պարտքն, այո, վերջին պաշտոնական տվյալներով անցել է տասը միլիարդից։ Բայց արտաքին պարտքը 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 899,5 մլն ԱՄՆ դոլար կամ 2 321,9 մլրդ դրամ․ մի թիվ, որն առնվազն մոտ չէ տասը միլիարդին։
ԱՄՆ Կապիտոլիումի մոտ ամերիկահայերը բողոքի ցույց են իրականացրել՝ պահանջելով ԱՄՆ Կոնգրեսից, որ Ադրբեջանին ստիպեն դադարեցնել ԼՂ շրջափակումը, ինչպես նաև կասեցնել Ադրբեջանին որևէ տեսակի օգնության տրամադրումը, վերջինիս ռազմական աջակցության տրամադրումը: Ցույցին մասնակցել են նաև ԱՄՆ կոնգրեսականներ: Ադամ Շիֆի խոսքով՝ պետք է թուլ չտալ այլևս ոչ մի լումա ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվի. «Ես կոչ եմ արել վարչակազմին գործել: Անձամբ նախագահի հետ խոսել եմ Ադրբեջանի կողմից եկող վտանգի մասին։ Եվ ես շարունակում եմ պաշտպանել վարչակազմի ավելի ուժեղ գործողությունները»: |amerikayidzayn.com|
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը մի քանի օր երկրի հյուսիսային մասում հետևում է հետախուզական օդապարիկի: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ 3 ավտոբուսի մեծությամբ օդապարիկը արձակել է Չինաստանը: Պեկինը կոչ է արել չուռճացնելու աղմուկը։ «Ուզում եմ շեշտել, որ շահարկումներն ու շփոթությունները, քանի դեռ փաստերը հայտնի չեն, կարգավորման ճիշտ ճանապարհը չէ»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ |tert.am|
Ադրբեջանի հրաժարումը Կաշենի հանքավայրում անկախ միջազգային դիտարկում անցկացնելու Արցախի կառավարության առաջարկից ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ղեկավարվող «բողոքի ակցիան» ամբողջովին այլ նպատակ ունի. մասնավորապես, լիակատար վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը՝ ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: [Արցախի ԱԳ նախարարը նամակներ է ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների]
Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի Հանրապետության՝ ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է։ Մենք մեր կողմից ոլորտային պետական աջակցություն ենք ցուցաբերում ՏՏ բիզնեսին։ Անցյալ տարի ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ։ [Նիկոլ Փաշինյանը` Ալմաթիi թվային համաժողովի լիագումար նիստին]
Սարյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է
20:56 - 04 փետրվարի, 2023Սերբիան ակնկալում է ադրբեջանական գազ գնել 2024 թվականին |news.am|
20:21 - 04 փետրվարի, 2023Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները |armenpress.am|
20:10 - 04 փետրվարի, 2023Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները
18:11 - 04 փետրվարի, 2023Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի |armenpress.am|
17:58 - 04 փետրվարի, 2023Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|
17:40 - 04 փետրվարի, 2023Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի «Լեոպարդ» տանկեր |armenpress.am|
17:08 - 04 փետրվարի, 2023ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ |armenpress.am|
16:51 - 04 փետրվարի, 2023ՊԵԿ-ը 2023 թվականի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
16:33 - 04 փետրվարի, 2023Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները
16:31 - 04 փետրվարի, 2023Սարյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է
20:56 - 04 փետրվարի, 2023Սերբիան ակնկալում է ադրբեջանական գազ գնել 2024 թվականին |news.am|
20:21 - 04 փետրվարի, 2023Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները |armenpress.am|
20:10 - 04 փետրվարի, 2023Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները
18:11 - 04 փետրվարի, 2023Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի |armenpress.am|
17:58 - 04 փետրվարի, 2023Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|
17:40 - 04 փետրվարի, 2023Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի «Լեոպարդ» տանկեր |armenpress.am|
17:08 - 04 փետրվարի, 2023ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ |armenpress.am|
16:51 - 04 փետրվարի, 2023ՊԵԿ-ը 2023 թվականի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
16:33 - 04 փետրվարի, 2023Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները
16:31 - 04 փետրվարի, 2023