Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ[ՀՀ ԱԱԾ-ն]
Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-15:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկայի փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը:[Երևանի քաղաքապետարան]
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու հարց չի քննարկվել: [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |1lurer.am|
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ: «Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում։ Ես հարկ չեմ համարում հրապարակել այդ շփումների մանրամասները: Մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով»,- նշել է Զախարովան։ |tert.am|
Մոսկվայից ափսոսանք են հայտնում, որ Ռուսաստանի որոշ դաշնակիցներ, այդ թվում՝ Հայաստանը, մասնակցել են Սպիտակ տան նախաձեռնած «Ժողովրդավարության գագաթնաժողովին»։ «Եթե չեմ սխալվում՝ դրան մասնակցում են մոտ 120 երկրներ, այդ թվում, ցավոք, որոշ մեր դաշնակիցներ՝ Հայաստանի նման։ Ես այդ մասին ափսոսանքով եմ ասում։ Ի պատիվ հայերի, նրանք վերապահումով են միացել նիստի ավարտին ընդունված Հռչակագրին, որը պահանջում է Ռուսաստանից անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայից և դադարեցնել ռազմական գործողությունները, - հայտարարել է Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։ |azatutyun.am|
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա: Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությունը, իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա]
Ադրբեջանը կրկին կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակիչներից մեկի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել է ռուս խաղաղապահներին։ Հաղորդումը ստացվել է այսօր 10:35-ի սահմաններում 29-ամյա Հայկ Զարգարյանից․ նա գյուղի վարչական տարածքում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ [Արցախի ՆԳՆ]
Infocom-ը մարտի 6-ին գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով, թե արդյոք ժամը 20-ից հետո հրդեհված կացարանում վառարանը վառելու համար գնդի հրամանատարի թույլտվությունը եղե՞լ է, թե՞ ոչ։ Միայն մարտի 22-ին օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ Կոմիտեից գրավոր պատասխանել են, որ մեր հայցած տեղեկությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալ։ Հրդեհի օրը՝ հունվարի 19-ին, ՀՀ Պաշտպանության նախարարությունից էլ հարցմամբ հետաքրքրվել ենք՝ վերջին մեկ տարվա ընթացքում (2023թ. հունվար ամիսը ներառյալ) ՀՀ զինված ուժերի զորամասերին եւ ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերի կացարաններին ջեռուցման համար վառելիքի ի՞նչ տեսակներ են հատկացվել։
Այսօր՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի երկու բնակիչներ գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում․ դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Իսկ ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի մի քանի բնակիչներ գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական կողմը հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ է արձակել բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: [Արցախի ՆԳՆ]
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: [ՀՀ կառավարություն]
Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ
21:49 - 30 մարտի, 2023Միրզոյանը Մալթայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
21:36 - 30 մարտի, 2023Բացառում եմ, որ զինվորական կացարանում տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ արված չլինեն. փաստաբան |news.am|
20:37 - 30 մարտի, 2023Եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
20:05 - 30 մարտի, 2023Ռուսաստանում WSJ-ի լրագրողը երկամսյա կալանքի է դատապարտել՝ լրտեսության մեղադրանքով |azatutyun.am|
19:55 - 30 մարտի, 2023Կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. ՀՀ վարչապետ
19:51 - 30 մարտի, 2023Ռուսաստանի արտգործնախարարը մեկ շաբաթից կմեկնի Թուրքիա |azatutyun.am|
19:16 - 30 մարտի, 2023Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյանից մինչև Գլինկայի փողոց տանող ճանապարհահատվածը
19:06 - 30 մարտի, 2023Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու հարց չի քննարկվել. Զախարովա |1lurer.am|
19:01 - 30 մարտի, 2023Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
18:54 - 30 մարտի, 2023Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ

18:54 - 30 մարտի, 2023