Հայաստանը Հնդկաստանի հետ քննարկումներ է անցկացնում ևս 78 ATAGS հրետանային համակարգեր գնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Indian Defence Research Wing (IDRW) լրատվականը։ «Նախատեսվող գործընթացը հաջորդել է ATAGS-ների փորձարկումների հաջող ցուցանիշներին, որոնք մատակարարվել են Հայաստան։ Հրետանային համակարգերի փորձարկումները հաստատել են դրանց ճշգրտությունը և հուսալիությունը»,- գրում է լրատվականը: |tert.am|
Սկսած 2025-ի ապրիլից՝ բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող գումարը կկազմի 40 000 դրամ 50 000 դրամի փոխարեն, շահառուների շրջանակն էլ կկրճատվի: Աջակցությունը կտրամադրվի՝ մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ), 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ): 2025թ. հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։ |civilnet.am|
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԿԳՄՍՆ-ն հերքում է Երվանդ Քոչարի որդու հայտարարությունը: Նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից հնչել է կարծիք, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ: Հայտնում ենք, որ [այն] բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի և դարձերեսի նկարագրությունը, ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, և թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողﬕց: Աշխատանքը ողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում, ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, և առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ:
ՀՀ նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելու հրամանագիրը:
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով, երկրից բացակայելու արգելքով եւ 3 մլն դրամ գրավով։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի։ Հայկազ Գրիգորյանը կալանավորվել էր այս տարվա հունիսին։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։ Հակակոռուպցիոն դատարանում, մասնավորապես, քննության առարկա են հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանման՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի նահանջի հանգամանքները։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։ «Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացներն ադրբեջանական կողմի հետ։ Որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այդ միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա։ Թուրքիայում ավարտել ենք մեր նախագիծը, անցկացրել ենք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ադրբեջանական «APA»-ի փոխանցմամբ Բաքվում COP29-ի շրջանակում ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։|factor.am|
Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հերթին, այսօր Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոյին կանչել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն։ COP29-ը բոյկոտելու կոչերն անընդունելի են, արտգործնախարարությունում ասել են դեսպանին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ դեսպանին է այսօր փոխանցվել նաև Բաքվի դժգոհությունը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության կապակցությամբ, մասնավորապես, նշելով, թե «Հայաստանին զինելու և ռևանշիզմ խրախուսելու Ֆրանսիայի քայլերը վնասում են խաղաղության գործընթացը»։ |azatutyun.am|
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 4-րդ անգամ է մրցույթ հայտարարվել։ Մեկ տարի է՝ սահմանադրական այս մարմինը, որ կոչված է հավաքագրելու եւ վերլուծելու հանրային ծառայողների գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրերը, համալրված չէ, ավելին՝ չունի ընտրված նախագահ։ Այժմ մասնակցության հայտ է ներկայացրել 5 հավակնորդ, այդ թվում՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Նրանք են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության իրավաբանական վարչության պետ Նարինե Ազարյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողողվի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի պետ Տիգրան Բաբիկյանը, ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախկին խորհրդական Արսեն Մանուկյանը, նախկին դատախազ Արմեն Մարուխյանը։
Երևան քաղաքի ամանորյա զարդարանքի համար այս տարվի կծախսվի 549 մլն 706 հազար դրամ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: |tert.am|
ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Այսօր 12:29ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW |tert.am|
Այսօր 12:29Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան |tert.am|
Այսօր 12:27Արցախցիների 50 000 դրամների ծրագրի շահառուների թիվն աստիճանաբար կկրճատվի |civilnet.am|
Այսօր 12:07Կառավարությունը կհատկացնի 2,86 միլիարդ դրամ ճանապարհների հիմնանորոգման համար |armenpress.am|
Այսօր 11:57Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին |armenpress.am|
Այսօր 11:52Ձմեռային զորակոչը տեղի կունենա 2025թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը
Այսօր 11:40Պարոն Փաշինյան, ճիշտ նկատեցիք, որ ես ՆԳՆ-ում նոր մարդ չեմ. Արփինե Սարգսյան |news.am|
Այսօր 11:28«Հանածո վառելիքի դարաշրջանի ավարտն անխուսափելի է»․ Գուտերեշը ժամանել է Բաքու |azatutyun.am|
Այսօր 11:27Մենք Վահե Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք. դա որոշ հարցերում օգնել է, որոշ հարցերում՝ խանգարել. Նիկոլ Փաշինյան |news.am|
Այսօր 11:14ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Այսօր 12:29ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW |tert.am|
Այսօր 12:29Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան |tert.am|
Այսօր 12:27Արցախցիների 50 000 դրամների ծրագրի շահառուների թիվն աստիճանաբար կկրճատվի |civilnet.am|
Այսօր 12:07Կառավարությունը կհատկացնի 2,86 միլիարդ դրամ ճանապարհների հիմնանորոգման համար |armenpress.am|
Այսօր 11:57Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին |armenpress.am|
Այսօր 11:52Ձմեռային զորակոչը տեղի կունենա 2025թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը
Այսօր 11:40Պարոն Փաշինյան, ճիշտ նկատեցիք, որ ես ՆԳՆ-ում նոր մարդ չեմ. Արփինե Սարգսյան |news.am|
Այսօր 11:28«Հանածո վառելիքի դարաշրջանի ավարտն անխուսափելի է»․ Գուտերեշը ժամանել է Բաքու |azatutyun.am|
Այսօր 11:27Մենք Վահե Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք. դա որոշ հարցերում օգնել է, որոշ հարցերում՝ խանգարել. Նիկոլ Փաշինյան |news.am|
Այսօր 11:14