Դատախազությունը միտումնավոր ձգձգում է նիստը. Ռոբերտ Քոչարյան |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ Դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Դատական նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը, սակայն ներկա չէ մեղադրող կողմը:

Դատախազ Դոլմազյանը գրություն էր ուղարկել դատարան, որ այսօր նույն ժամին այլ դատական նիստ ունի և չի կարող ներկայանալ սույն դատական նիստին և միջնորդել է հետաձգել այն: Պաշտպանական կողմը առարկեց` ասաց դատական նիստը պետք է շարունակվի: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց` «միտումնավոր չեն ներկայացել, որպեսզի նիստը ձգձգվի»: Դատավորը, սակայն, ասաց, որ կարևոր է բողոքաբեր կողմի կարծիքը լսել և որոշեց հետաձգել նիստը:

 

x