Ապամոնտաժվում է «Զորաց քարեր» արգելոցի տարածքի ապօրինի շինությունը

Սյունիքի մարզի «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում ապօրինի գործող շինություն է ապամոնտաժվում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

«Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքի՝ տարիներ շարունակ ապօրինի գործող և հուշարձանը վնասող բետոնային հիմքով առևտրի տաղավարը։ Ավելի ուշ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հանդես կգա հայտարարությամբ»,-գրել է Կժդրյանը։

x