Բողոքի բազմահազարանոց ցույց Մոսկվայում |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայում ավելի քան 10 հազար մարդ՝ այդ թվում ընդդիմադիր անվանի քաղաքական գործիչներ, մասնակցում են բողոքի ցույցի՝ պահանջելով մոսկովյան դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ:

Ցուցարարներին վրդովեցրել է ընդդիմադիր թեկնածուներին սեպտեմբերի 8-ին նախատեսված ընտրություններում տարբեր շինծու պատրվակներով չգրանցելու իշխանության գործելակերպը:

Ցույցին մասնակցում են մոսկովյան դումա առաջադրված, սակայն ընտրական կառույցների կողմից չգրանցված Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Դմիտրի Գուդկովը:

Հուլիսի 14-ին ընդդիմադիրները Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի նստացույց էին նախաձեռնել, սակայն ոստիկաններն անմիջապես միջամտել են, ցրել են ցույցը և ավելի քան 25 ընդդիմադիրների փոխադրել են ոստիկանության բաժանմունք:

Մոսկվայի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը հրաժարվել է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Իշխանությունները պնդում են, թե իբր թեկնածուների դիմումներում սխալ տվյալներ են եղել:

x