Սիրիական բանակը հետ է մղել ընդդիմադիր խմբավորումներից մեկի հարձակումը Իդլիբի հարավում |tert.am|

tert.am:  Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկչական խմբավորումների հարձակումը, որն ուղղված է եղել Իդլիբ նահանգի հարավում բանակայինների դիրքերի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվամիջոցը:

Գործակալության տվյալներով՝ սիրիական բանակի ջոկատները հետ են մղել հարձակումն իրենց կրակային հենակետերի նկատմամբ Իդլիբի հարավում գտնվող ալ-Քասաբիա գյուղում: Կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման մի շարք գրոհայիների և նրանց տեխնիկան:

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ից ի վեր: 2017-ի վերջին հայտարարվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակ տանելու մասին:

x