Թրամփը մտադիր է կրճատել ԱՄՆ պաշտպաական ոլորտի բյուջեն |tert.am|

tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի կրճատել երկրում պաշտպանության ոլորտի բյուջեն, այս մասին նա հայտարարել է C-Span հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Մենք շատ հզոր զինված ուժեր ունենք, դրանք նախորդ անգամ ընդունված բյուջեից հետո շատ ավելի հզոր են դարձել: Ինչ-որ ժամանակ ինձ կհաջողվի նվազեցնել բյուջեն, սակայն մենք ստիպված էինք արդիականացնել մեր զինված ուժերը»,- ասել է Թրամփը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է պաշտպանական բյուջեի կրճատում, Թրամփը պատասխանել է՝ միանշանակ:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը ծրագիր էր ընդունել, որով նախատեսվում էր 2020թ.-ի ֆինանսական տարում պաշտպանական ոլորտի բյուջեն 750 000-ի հասցնել, ընդ որում՝ 2020թ.-ի ֆինանսական տարին սկսվում է 2019թ.-ի հոկտեմբերից: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, սակայն, այդ թիվը կրճատել էր 733 000-ի:

x