Թրամփն օգնություն Է առաջարկել Պուտինին անտառային հրդեհների դեմ պայքարում |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Թրամփը օգնություն Է առաջարկել Ռուսաստանին Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարում: Պուտինը շնորհակալություն Է հայտնել ամերիկացի պաշտոնակցին եւ հավաստիացրել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսատանի իշխանությունները կօգտվեն Միացյալ Նահանգրի առաջարկությունից:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը կարգադրել Է Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում անտառային հրդեհների մարմանը ներգրավել պաշտպանության նախարարությանը:
Հուլիսի 31-ին տեղեկացվել Է, որ Ռուսաստանում անտառային հրդեհների ընդհանուր մակերեսն ավելացել Է մինչեւ 3 միլիոն հեկտար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x