Արմավիրի մարզպետը պարգևատրել է հայեցողական պաշտոն զբաղեցնողներին |hetq.am|

hetq.am։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հերթական անգամ առատաձեռն է գտնվել մարզպետարանի հայեցողական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ և եռամսյա կտրվածքով պարգատրել է իր խորհրդականներին, օգնականներին և մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի օգնականին: Նշված անձինք պարգևատրվել են «հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»: Իսկ, թե ինչ հատուկ աշխատանքներ են կատարել՝ հանրությանն անհայտ է:

Ուշագրավն այն է, որ մարզպետի երկու խորհրդականները՝ Վահե Դավթյանը և Նվեր Պետրոսյանը, պարգատրվել են ամսական աշխատավարձի 100 %-ի չափով՝ 314.165 դրամ: 100 %-ի չափով են պարգատրվել նաև մարզպետի օգնականներ Խաչիկ Ինջյանը և Արմինե Գալստյանը, համապատասխանաբար` 297.630 և 186.000 դրամ (Արմինե Գալստյանն աշխատում է մեկ դրույքից պակաս), իսկ փոխմարզպետի օգնականը՝ 80 %-ի չափով՝ 119.000 դրամ:

Մարզպետարանի այլ աշխատակիցներ ևս եռամսյա կտրվածքով պարգևատրվել են, սակայն՝ գլխավոր քարտուղարի իրավական ակտերով, ինչը չի հրապարակվում մարզպետարանի կայքում:

x