ՊԵԿ մաքսատուն-վարչությունում մաքսազերծումից բացի, իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ

ՊԵԿ-ից հայտնում են, որ Արևմտյան մաքսատուն-վարչությունում ավտոմեքենաների մաքսազերծումից բացի, իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ.

«ՊԵԿ նախաձեռնությամբ, դեռևս անցած տարվանից, ավտոներկրողներն իրենց մեքենաները կարող են մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում:
Արևմտյան մաքսատուն-վարչությունում մաքսազերծման գործընթացը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա հունվարից: Մաքսային ձևակերպումներն իրականացվում են «Արմենիա միջազգային օդանավակայանի» «Կարգո» բեռնային համալիրում:

Եթե սկզբնական շրջանում այստեղ օրական ձևակերպվում էր շուրջ 30-40 տրանսպորտային միջոց, ապա այսօր՝ 100-ից 150: Կարգոյում իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ՝ շուրջօրյա հերթափոխով»:

 

ՊԵԿ

x