Հայ ջրասուզորդները Սևանի հատակից դուրս են բերել խեցգետին որսալու հին ցանցերը |shantnews.am|

shantnews.am։ Հայ դայվերները՝ ջրասուզորդները, Սևանից աղբի հեռացման հերթական աշխատանքների ժամանակ լճի հատակից դուրս են բերել խեցգետին որսալու հին ցանցերը։ Այս մասին հայտնել են կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Սա «ԱրմԴայվինգ» թիմի սեփական նախաձեռնությամբ իրականացրած հերթական ակցիան է։ Մասնավոր կազմակերպության ներկայացուցիչները, ըստ իրենց կայքի հրապարակման, մինչև հիմա Սևանը մաքրել են մոտ 300 կգ աղբից։

 

x