«Եթե զորքից են խոսում, ապա զրահատեխնիկան ինչո՞ւ էին բերել, որն էր դրա իմաստը․․․»․Սեդա Սաֆարյանը հակադարձում է Հայկ Ալումյանին |forrights.am|

forrights.am։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեսակետ հայտնեց, ըստ որի՝ Մարտի մեկի իրադարձությունների շուրջ 10 տարվա ընթացքում ձևավորվել են բազմաթիվ միֆեր, որոնցից մեկն այն է, որ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը թույլ չեն տալիս օգտագործել զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ զանգվածահյաին անկարգությունները կանխելու համար։

«Իրականում մեր օրենսդրությունը թույլատրում է օգտագործել զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրեր լուծելու՝ օրինակ զանգվածային անկարգություններ կանխելու համար»,-ասում Է նա։

Այդ մասին խոսք լինել չի կարող, որովհետև զորքը հայտնվել է թեժ կիզակետում,  Քոչարյանի պաշտպանին հակադարձում է Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը։

«Զորքը հայտնվել է իրադարձությունների թեժ կիզակետում Լեո-Պռոշյան հատվածում, որտեղ մարդիկ են սպանվել և խոսել, որ դրանք բերվել են հանրային օբյեկտների պաշտպանության համար՝ իրականությանը չի համապատասխանում»,-վստահեցրեց փաստաբանը, հավաստիացնելով, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը իրենց ցուցմունքներում հայտնել են, որ զորքը բերվել է Հայաստանում ստեղծված ապակայունացված մթնոլորտը հանդարտեցվելու նպատակով։

Ավելին՝ forrights.am-ում

x