Գագիկ Խաչատրյանին դեռևս բերման չեն ենթարկել․ կատարվում է խուզարկություն․ Արթուր Վանեցյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալված չէ, ԱԱԾ-ն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են իրականացվում Խաչատրյանին և նրա մտերիմներին պատկանող տարածքներում։

«Խուզարկությունից հետո Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ։ Քրեական գործը հարուցված է իր պաշտոնավարման ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Խուզարկության վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև դա նախաքննական գաղտնիք է»։

Հարցին, թե ինչու ԱԱԾ-ն հեղափոխությունից մեկ տարի հետո որոշվեց բերման ենթարկել Գագիկ Խաչատրյանին։ Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ն պատվերով այս կամ այն անձին չի ձերբակալում։ Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, հավաքավել են ապացույցներ։

«Եթե մենք ապացույցներ չուենայինք, ապա իրավունք չէինք ունենա նախկին կամ ներկա որևէ պաշտոնյայի բերման ենթարկել։ Նա մի քանի անգամ հարցաքննվել է որպես վկա։ Այսօր ունեցած ապացույցների համակցությունը հանգել է նրան, որ կատարվեն այս աշխատանքները»։

Խաչարյանի որդիների վերաբերյալ որևէ գործողությւոն այս պահին չի իրականցվում։

x