Բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի թույլտվություններ էր տվել ձկնաբուծարաններին. գլխավոր դատախազ |tert.am|

tert.am։ Ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի, առանց փորձաքննությունների, կամայական թույլտվություններ էր տվել, և քրեական գործով շուրջ 211 տնտեսվարողների մոտ պարզվեց, որ ապօրինի իրականացրել են ձկնարտադրությունը: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ապօրինի այն իմաստով, որ համապատասխան փորձաքննություն չի անցել, բայց մարդիկ ունեն թույլտվություններ: Արդեն իսկ պատճառված ահավոր վնասների մասին է խոսքը»,-ասաց նա և նշեց, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ պետք է հասկանալ ինչ իրավիճակ է:

Դատախազը նշեց, որ փաստ է, որ ունենք տնտեսվարողներ, որոնք այս պահի դրությամբ պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործումը, որը հղի է մեծ վտանգներով:

Շարունակությունը՝ tert.am-ում

x