«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում մշակվելու են ներառող դասավանդման վերապատրաստման մոդուլ, մենթորական աջակցության հայեցակարգ, մեթոդաբանություն և գործիքակազմ։

Ծրագրի նպատակն է հավաքագրել, ընտրել և վերապատրաստել 60 վերապատրաստող-մենթորի, ովքեր հետագայում, կիրառելով նշված մոդուլն ու գործիքակազմը, կիրականացնեն հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման ծրագիրը (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։


Հայտադիմումները լրացնելու համար կարող եք հետևել այս հղմանը՝ https://bit.ly/2KYAw

x