Մեր դիրքորոշումն անբեկանելի է․ Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչներ

Ջերմուկցի Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ օգոստոսի 6-ին, մենք՝ մի խումբ ջերմուկցիներ, վարչապետի առաջարկությամբ հանդիպում ունեցանք նրա հետ կառավարության շենքում։

Հանդիպմանը երկկողմ կարծիքներ և փաստարկներ փոխանակեցինք։ Մենք՝ որպես Ջերմուկ համայնքի բնակչության ներկայացուցիչներ, հայտնեցինք մեր դիրքորոշումը, որը անբեկանելի է և անփոփոխ։

Ամուլսարը հայրենիք է և վերջ։ Իսկ հայրենիքի արժեքը որևե տնտեսական շահի հետ չի կարելի փոխել։ Վերջնական լուծման առումով վարչապետը որևէ հստակ պատասխան չի հնչեցրել։

Ամուլսարը սար է մնալու և վերջ։

x