Դինքի գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան |tert.am|

tert.am։ Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության նախկին աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան:

Դինքի սպանության գործով առանցքային վկաներ են հանդիսանում լրագրողի հետ 2004թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները:

Սեպտեմբերի 6-ի նիստի ժամանակ դատախազը միջնորդություն էր ներկայացրել առ այն, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների ցուցմունքը լսելու անհրաժեշտություն չկա, որին առարկել են Դինքի պաշտպանները՝ համարելով, որ դա կխոչընդոտի գործի լիարժեք բացահայտմանը:

Դատարանը հետաձգել է տվյալ միջնորդության մասով որոշում կայացնելը, հայտնում է Ստամբուլում գործող «Ակօս» թերթի կայքը:

Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները շարունակվելու են նոյեմբերի 26-ին, 27-ին և 28-ին:

Ավելին՝ tert.am-ում

x