Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբայրն առաջադրված մեղադրանքը չի ընդունում |factor.am|

factor.am։ «Առաջադրված մեղադրանքը Լևոն Սարգսյանը բացարձակապես չի ընդունում՝ այն հստակ հիմնավորմամբ, որ առնչություն չունի իրեն մեղսագրված արարքներին»,-  ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Երեկ, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ «Հյուսիս հարավ»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լևոն Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Սարգսյանի պաշտպանը պնդում է՝ առաջադրված մեղադրանքն իրականության հետ աղերս չունի:

«Պաշտպանական կողմն օրենքով չարգելված բոլոր միջոցները գործի է դնելու՝ Լյովա Սարգսյանի պատշաճ պաշտպանությունն իրականացնելու և մեղադրանքի հիմնազուրկ լինելը ցույց տալու համար»,- ասաց նա։ Բացի այս՝ Լևոն Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Նա դեռևս անցած տարվա հոկտեմբերից հետախուզման մեջ է։

Շարունակությունը՝ factor.am-ում

x