Նախագահը պետք է հրաժարական տա. Գոցիրիձե |aliq.ge|

aliq.ge։ «Ոչ թե համաներում շնորհելու մասին օրենսդրությունն ու կանոններն են ենթակա փոփոխության, այլ նախագահն է ենթակա փոփոխության», — այս մասին հայտարարել է «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն՝ մեկնաբանելով Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից սպանության համար դատապարտյալների համաներումը:

Ըստ Գոցիրիձեի՝ մորատորիում հայտարարելով Սալոմե Զուրաբիշվիլին լուրջ փորձ արեց իր սխալները շտկելու համար:

Ընդդիմադիրը հետաքննություն սկսելու անհրաժեշտություն է տեսնում և կարծում է, որ նախագահի գործողությունների դեպքում պետք է սկսվեն իմպիչմենտի վարույթներ:

x