Թրամփը հնարավոր Է համարել, որ Իրանի շուրջ իրադրության կարգավորման խաղաղ ճանապարհ չգտնվի |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը չկարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին նա հայտարարել Է Fox News հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել սեպտեմբերի 19-ին:

«Տեսնենք՝ ինչ կլինի: Շատ բան կարող Է պատահել: Եթե խաղաղ լուծում լինի, լավ Է: Հնարավոր Է, որ դա չլինի»,-արձանագրել Է Թրամփը: «Բայց դեռ երբեք երկիրը նման ռազմական հզորություն չի ունեցել»,-հավելել Է նա՝ խոսելով ԱՄՆ-ի մասին: Թրամփը նաեւ հնարավոր Է համարել, որ «հարված հասցվի աշխարհի ամենաուժեղ զինված ուժերի կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

x