Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն.Արթուր Վանեցյան |armtimes.com|

armtimes.com:   «Բացառում եմ երբեւիցե կյանքիս մեջ որեւէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն:ֆեդերացիայի նախագահ ես ընտրվել եմ 4 տարի ժամկետով, ես չեմ հրաժարվելու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եւ զարգացնելու եմ հայկական ֆուտբոլը, որի վերջին մեկ տարվա հաջողությունները բոլորը տեսել են, եւ ես խնդրում, հորդորում եմ բոլորին, որպեսզի ֆուտբոլը չմտցնեն նման «քաղաքական» քննարկումների մեջ եւ թողեն, որ ես զբաղվեմ ֆուտբոլով: Իզուր թող ֆուտբոլային աշխարհը սթրեսի չենթարկեն, որովհետեւ առաջիկայում ունենք շատ կարեւոր խաղեր եւ մեր բոլոր ֆուտբոլիստները, ֆուտբոլային գործիչները, պետք է լինեն հանգիստ, նեռվերները հանգիստ, կայուն, որպեսզի ունենանք հաղթանակ: Իսկ այդ հաղթանակը ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայինն է, այլ մեր ժողովրդինն է, մեր ընդհանուր պետության համար է:» 

 

Կարդալ ավելին

x