Սպիտակ տան աշխատակիցները փորձել են թույլ չտալ Թրամփի և Զելենսկիի հանդիպումը. Վաշինգտոն Փոսթ |lragir.am|

lragir.am։ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները փորձել են թույլ չտալ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպել կամ զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին հայտնում է Վաշինգտոն Փոսթը:

Վարչակազմում զգուշանում էին, որ Թրամփը կարող է օգտագործել հանդիպման առիթը 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի մասին տեղեկություններ ստանալու համար:

Սպիտակ տան ներկայացուցիչներն արդեն հերքել են այս տեղեկությունը: Թրամփի հակառակորդները նրան մեղադրում են այն բանում, որ ցանկանում է հարկադրել Ուկրաինային հետաքննել Բայդենի և նրա որդու գործունեությունը Ուկրաինայում՝ դրանով իսկ աջակցելով գործող նախագահին:

Թրամփի և Զելենսկիի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 25-ին:

x