civilnet.am։ Ես չէի կարող համոզված լինել, որ դառնալու եմ վարչապետ․ այսպիսի պատասխան է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի Fox 11 հեռուստաընկերության հետ զրույցում հնչած հարցին, թե արդոք ինքը, երբ 2018-ի գարնանը սկսում էր քայլերթը Գյումրիից, կարող էր պատկերացնել, որ դառնալու է վարչապետ։
«Սկզբից ևեթ ես չէի կարող համոզված լինել, որ դառնալու եմ վարչապետ, և վարչապետ դառնալն էլ նպատակ չէր։ Ընդամենը մենք փորձում էինք մեր երկիրն ավելի լավը դարձնել։ Միգուցե այդ փորձի արդյունքում մի անգամ էլ բանտարկվեի,- ի դեպ, ես մեկ օր անցկացրի մեկուսարանում,- բայց դա մեզ համար կարևոր չէր և այժմ էլ չէ՝ լինել կամ չլինել վարչապետ։ Դա խնդիր չէ։ Խնդիրը մեր երկիրն ավելի լավը դարձնելն է, և մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը զրուցավարի հարցերին պատասխանել է անգլերեն։
Վարչապետ լինելը խնդիր չէր և չէ․Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

Դիտել նաև
- 2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չտպելու որևէ պարագա, որը բարոյական, սոցիալական կամ այլ առումներով ներման ենթակա լինի |armenpress.am|
- Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր
- ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրության եւ 2020 թվականի անելիքների մասին․ Նիկոլ Փաշինյան ուղիղ․
- Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 6 հազար 565 աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան