Թրամփի փաստաբան Ջուլիանին Երևան չի գա Պուտինի պատճառով |lragir.am|

lragir.am:  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է այցը Երևան, որտեղ պետք է վճարովի ելույթ ունենար Եվրասիական տնտեսական միության շրջանակում կազմակերպված համաժողովին: Այս մասին հայտնում է Վաշինգտոն Փոսթը:

Ջուլիանին սեպտեմբերի 27-ի առավոտյան թերթին հայտնել էր, որ մասնակցելու է համաժողովին, սակայն երեկոյան փոխել է որոշումը: Վաշինգտոն Փոսթը նշում է, որ Ջուլիանին այցը չեղարկել է, քանի որ միջոցառմանը մասնակցելու են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Չգիտեի, որ Պուտինը գալու է», – ասել է Ջուլիանին:

Ջուլիանիի մասնակցության որոշումը դժգոհություն էր առաջացրել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով փորձագետների մոտ: Նրա մասնակցությունը համընկնում է Ուկրաինայի շուրջ ծագած սկանդալի հետ, գրում է թերթը: Հիշեցնենք, որ Թրամփի հակառակորդները նրան մեղադրում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ ճնշում գործադրելու մեջ: Ըստ հրապարակումների, նա Զելենսկուն հորդորել է քննություն սկսել ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ, որը պաշտոն է զբաղեցնում ուկրաինական ընկերություններից մեկում:

x