Կառավարությունը կքննարկի սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության տրամադրումը երկարացնելու մասին նախագիծը |tert.am|

tert.am։ Երկուշաբթի օրը կառավարությունը հերթական նիստում կներկայացվի «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ժամկետը 2018թ.-ից մինչև 2021թ. երկարացնելու մասին որոշման նախագիծը:

Նախագծով նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնել սահմանամերձ 16 համայնքում ընդգրկված 38 բնակավայրերում:

Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:

Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար, 2020թ՝ 800,000․0 հազ դրամ։

Շարունակությունը՝ tert.am-ում

x