ԵԽԽՎ-ում Վրաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի ձայնի վերականգնմանը |Shantnews.am|

shantnews.am: ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակությունը հանդես է եկել ընդդեմ Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնման: Այս մասին հայտնում է imedinews-ը:

Նշվում է, որ վրացական կողմն ուշադրություն է դարձնում Մոսկվայի կողմից այն սպառնալիքներին, որոնց հետ «բախվում են Վրաստանը և Ուկրաինան»:

«Մեզ համար մտահոգիչ է, որ երկրների մեծամասնությունը պաշտպանել է Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը»,- ասել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Թամարա Չուգոշվիլին:

x