Հասան Ռոհանին Երևանում քննադատել է ԱՄՆ պատժամիջոցները |lragir.am|

lragir.am։ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ելույթով անդրադարձել է ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին՝ դրանք որեկելով «դաժան և անմարդկային պատժամիջոցներ»:

Ըստ նրա՝ ԱՄՆ քայլերի դեմ ընդդիմացող Իրանի ու մի քանի այլ երկրների նկատմաբ պատժամիջոցներ են սահմանվել:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, մերժելով միջազգային պարտավորութուներն ու համաձայնությունները, խախտում է երկկողմանի համաձայնությունները:

«Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի ԱՄՆ քայլերին՝ ընդունելով լուրջ որոշումներ և ձեռնարկելով արդյունավետ քայլեր: ԱՄՆ քայլերը՝ դոլարն օգտագործել որպես զենք, հանգեցնում է տնտեսական ահաբեկչության»,- ասաց Ռոհանին: Նման լաված մթնոլորտն, ըստ Իրանի նախագահի, անդառնալի վնաս կհասցնի:

«Վախի ու հուսահատության այս մթնոլորտում մեզ անհրաժեշտ է միաջզգային համակարգում բազմակողմանի ու տարածաշրջանային տնտեսական համագործակցություն»,- ասաց նա: ԵԱՏՄ-ն ու մյուս տնտեսական կառույցները, որոնց հետ համագործակցոմ է Իրանը, ըստ Ռոհանիի, կարևոր գործինքեր են տարածաշրջանային տնտեսական ու քաղաքական ինտեգրացիոն գործընթացների համար:

Ըստ նրա՝ Իրանի քաղաքականությունն է աջակցել աշխարհում խաղաղության, տարածաշրջանում՝ ներառյալ Պարսից ծոցում, կայունության ապահովմանը:

x