Հայաստանը բոլոր ջանքերը ներդնում է ԵՏՄ արդյունավետությունը մեծացնելու համար. Փաշինյան․|news.am|

news.am: Քաղաքական տեսանկյունից ԵՏՄ այդպիսի մասշտաբային միջոցառում դեռեւս չէր եղել: Հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ այս ամենը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը բոլոր ջանքերը ներդնում է, որ մեծացնի ԵՏՄ արդյունավետությունը եւ մեծացնի այդ կառույցին հանրապետության անդամակցության արդյունավետությունը:


Ի պատասխան հարցին՝ Բելառուսի նախագահն ինչո՞ւ այդքան վաղ հեռացավ Հայաստանից, Փաշինյանն ասաց, որ դրա համար լուրջ պատճառներ կային: «Նա պետք է այցելեր մի քանի սգո միջոցառումների, ուստի Հայաստանից ավելի վաղ հեռացավ, քան նախատեսված էր»,- պարզաբանեց Փաշինյանը:

x