ՏՏ ոլորտի շատ ընկերություններ գրասենյակները տեղափոխում են Հայաստան․ Տիգրան Ավինյան |factor.am|

factor.am: «Հայաստանի համար այսօր շատ կարևոր օր է։ WCIT 2019 համաշխարհային համաժողովի բացման արարողությունը արդեն իսկ տեղի ունեցավ։ Սա ՏՏ ոլորտի կարևորագույն միջոցառումներից է, որն անցկացվում է Հայաստանում։ Բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ՝ տնտեսություն, արդարադատության ոլորտ։

Ոլորտը միջինում աճում է 28%-ով։ Ի՞նչ է հնարավոր քաղել այս միջոցառումից. դրանք կապերն են։ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ կարող են հետաքրքրված լինել Հայաստանում ներդրումներ անելու ուղղությամբ։ Մեր կրթական համակարգում խորքային բարեփոխումներ են անհրաժեշտ։ Դպրոցում կոդավորումը պետք է սկսենք փոքր տարիքից»,- WCIT 2019 համաշխարհային համաժողովի շրջանկում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա շեշտեց՝ ոլորտը Հայաստանում զարգանում է, ինչի արդյունքում էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ իրենց գրասենյակները տեղափոխում են Երևան: «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում պետք է ստեղծենք նոր ապրանքատեսակներ, որոնք իրապես կփոխեն մեր առօրյա կյանքը»,- ասաց Ավինյանը։

x