ԱԻՆ-ը Գյումրու դպրոցներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:

ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

x