Տնտեսվարողները երևի լավ չէին հաշվարկել, որ գործընթացը շատ ավելի լուրջ է. Դավիթ Անանյան |shantnews.am|

shantnews.am: Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում բյուջեի 2019թ. առաջին կիսամյակի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրրքվել է ՀԴՄ սարքերի ներկրման գործընթացով: Հարցին պատասխանել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Մասնավորապես ասել է.

«Ցավոք, դեռևս չունենք առաջին խմբաքանակը, հոկտեմբերի 20-ի կողմերը 2000 հատ պատրաստ է լինելու, մի օրենսդրական խնդիր կա, որ եթե կարգավորենք, շատ ավելի կարագանա պրոցեսը, որը կառավարության որոշման մակարդակով է կարգավորվելու: Այն տեխնիկական պայմանները, որոնք առաջադրված են ՀԴՄ սարքին, դրանց մեջ նշված է, որ որպես պոստտերմինալի ֆունկցիա պետք է ունենա, մենք կարող է քննարկենք, որ այդ ֆունկցիան առաջիկա 6 ամիսներին պետք է ապահովի: Դա ժամանակատար է:

Որպեսզի լինի, պետք է գնա լիցենզավորման համակարգով, տևում է 6-7 ամսի, իսկ այն տնտեսվարողները, որ ցանկություն ունեին ներգրավվելու ազատականացման պրոցեսին, երևի լավ չէին հաշվարկել , որ գործընթացը շատ ավելի լուրջ գործընթաց է, քանն ուղղակի ՀԴՄ սարքն առնել-բերել տալ ժողովրդին ու ավարտել»:

x