WCIT-2019․ խավարում երաժշտությամբ և նորարությամբ լուսավորված Հանրապետության Հրապարակը (ֆոտոռեպորտաժ)

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ WCIT-2019 համաշխարհային համաժողովի բացման համերգը։ Այս տարի համաժողովի թեման էր՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Երևանյան համաժողովին սպասվում էր ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ WCIT- ը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքի,որը ներկայացնում է արդյունաբերության 90% -ը, 83 երկրների ՏՀՏ ասոցիացիաների կոնսորցիումի կողմից հիմնադրված համաժողով է։

Համերգին ելույթ ունեցան WCIT սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև տրանս երաժշտության առաջատար DJ և պրոդյուսեր, հանրահայտ Արմին վան Բյուրենը։

Սիմֆոնիկ նվագախումբը նաև կատարեց աշխարհում առաջին անգամ արհեստական ինտելեկտի կողմից գրված երաժշտությունը։

 

Կարինե Շահգալդյան

x