Թուրքիայի նախագահը ընդունել է Վրաստանի վարչապետին |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային:

Նշվում է, որ Գախարիային պաշտոնական արարողությամբ դիմավորել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Գիորգի Գախարիայի և Էրդողանի հանդիպումը կայացել է փակ դռների հետևում:

x