Հայաստանում առողջապահության ծախսերը կավելանան ավելի քան 19 մլրդ 424 մլն դրամով․Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Առողջապահության ոլորտին նախատեսվում է հատկացնել առնվազն 109 մլրդ 14,6 մլն դրամ 2019-ի 89 մլրդ 590 մլն-ի փոխարեն։ Այս մասին այսօր՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշեց, որ 2019-ի համեմատ ծախսերն ավելացել են 19 մլրդ 424 մլն դրամով կամ 21,7 տոկոսով։ Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտի բարեփոխման ընթացքում իրենց խնդիրն այն է, որպեսզի առկա ռեսուրսների եւ ներուժի շրջանակում ապահովեն քաղաքացիների՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, բարձրացնեն երաշխավորված անվճար բուժօգնության որակն ու հասանելիությունը, ինչպես նաեւ ծնելիությունն ու կյանքի միջին տեւողությունը։

x