ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ստամբուլում հանդիպել Է Էրդողանի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին: Այդ մասին հայտնել Է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը:

Հանդիպումն սկսվել Է տեղական ժամանակով 10:45-ին եւ տեւել Է առնվազն մեկ ժամ: Այն տեղի Է ունեցել Վախթեդին պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով:

Բանակցություններին մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը եւ Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Վոլքան Բոզքըրը: Վերջինիս Անկարան առաջարկում Է նշանակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ՝ 75-րդ նախագահի պաշտոնում:

x