Թրամփը հայտնել է ներքին անվտանգության նոր նախարարի անունը |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նոր նախարարի անունը: Նախարարությունը կղեկավարի ներքին անվտանգության նախարարության ռազմավարության գծով պետ Չեդ Վուլդը, հաղորդում է DW-ը:

«Տեսնենք՝ ինչ կստացվի: Այնտեղ հիանալի մարդիկ են աշխատում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Հոգան Գիդլին հայտնել է, որ ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քեւին Մաքալիլանը կլքի պաշտոնը նոյեմբերի 11-ին: Վերջինս հայտնել էր հրաժարականի մասին այս տարվա հոկտեմբերին: Նա ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար էր նշանակվել 2019-ի ապրիլին:

Չեդ Վուլդը կդառնա ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության 5-րդ ղեկավարը: Նախարարության ղեկավարների կազմում փոփոխություններ են կատարվում այն պահից, երբ Թրամփը 2017-ի հունվարին զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Թրամփը նախարարությունն օգտագործում է որպես ԱՄՆ-ում անօրինական ներգաղթի դեմ պայքարի գլխավոր գործիք:

x