ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների պատկերացումները նույնական են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանում շատ հաճախ է շահարկվել, թե Արցախի իշխանության և Հայաստանի իշխանության մեջ կան հակասություններ ու հակադրություններ: Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ իշխանության և Արցախի իշխանության պատկերացումները Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, նույնական են»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այլ կերպ լինել չի կարող:

x