Սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցման աշխատանքները կշարունակվեն |lragir.am|

lragir.am։ Սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական ապաստարանների կառուցման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելքիս Ցոլակյանը:

Նա նշեց, որ մեկ շաբաթ առաջ նոր ապասարան է բացվել Բերդի տարածաշրջանում: Մինչ այժմ ապաստարանները կառուցվեն են Տավուշի մարզում: Ըստ նախարարի՝ ապագայում խնդիրներ կան դրանք կառուցելու նաև Վայոց Ձորի մարզում:

«Մենք ավելի լուրջ խնդիր ունենք՝ Հայաստանում ընդհանրապես, Երևանում, մյուս բնակավայրերում ապասատարանների խնդիրը լուծելու: Հիմա դրանով զբաղվում ենք: Կարելի է ասել՝ մենք հաշվառումն արդեն ունենք, թե ինչ կա, և մնում է տեսնել՝ ինչը կարող ենք աշխատեցնել, բերել էն կարգավիճակին, որ կարողանանք օգտագործել: Հիմնականում անմխիթար վիճակում են՝ փակ դռներով, տարբեր սեփականատերերով: Սա շատ լուրջ խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք»,- ասաց նախարարը:

x