2020 թվականին առողջապահական ծախսերը կավելանան 22, ԿԳՄՍ ծախսերը՝ 11 տոկոսով․ Ջանջուղազյան |shantnews.am|

shantnews.am: 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ առողջապահության ոլորտի ծախսերը կաճեն 22 տոկոսով, իսկ 11 տոկոսով կավելանա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարարը։

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ գրեթե 11 տոկոս աճ է նախատեսված նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով միջոցառումների ֆինանսավորման համար։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ միևնույն ժամանակ պետական պարտքի բեռի թեթևացում կլինի։ Նրա պնդմամբ՝ բոլոր պարտքերը ներգրավվում են բացառապես կապիտալ ծախսերի համար։

x