Դատարանը մերժեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 5-ին, որոշեց մերժել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու պաշտպանների միջնորդությունը։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին փոխել նրա խափանման միջոց կալանավորումը գրավով։

Պաշտպանները շեշտում էին, որ նրա առողջական վիճակի բացասական դինամիկա է նկատվում, ավելին՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

x