Հայաստանում Մեծ Բրիտանիայի ժամանակավոր հավատարմատար դեսպանը ժամանել է Երեւան

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքի էջում գրառում է արվել.

«Բրիտանական դեսպանատունն ուրախ է տեղեկացնել, որ Դեյվիդ Մորանը ժամանել է Հայաստան որպես Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպանի աստիճանով։

Պրն Մորանը ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում սկսել է աշխատել 1985 թվականից։ Նա աշխատել է որպես ՄԹ դեսպան Շվեյցարիայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և որպես ոչ ռեզիդենտ դեսպան՝ Լիխտեյնշտեյնում և Ղրղզստանի Հանրապետությունում։

Պրն Մորանը նաև պաշտոնավարել է Նայրոբիում, Մոսկվայում, Փարիզում (ԵԱՀԿ-ում) և Թբիլիսիում (որպես Գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպանի աստիճանով)։ Նա նաև զբաղեցրել է մի շարք պաշտոններ Լոնդոնում, ներառյալ՝ Արտաքին գործերի և համագործակցության նախարարության Գլոբալ տնտեսական հարցերի վարչության ղեկավարի և Նախարարների կաբինետի Վաղ նախազգուշացման և անդրազգային հարցերի տնօրենի տեղակալի պաշտոնը։

Մինչ նախարարությանը միանալը նա աշխատել է որպես պրոֆեսիոնալ բլյուզ դաշնակահար»։

x