Տիգրան Մանսուրյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին:

Նա շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ:

«Դուք վաղուց արժանացել եք մեր ժողովրդի սիրուն: Բայց դեռ անելիք ունեք. որքան շատ ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք մենք»,- նշել է Արմեն Սարգսյանը:

x