ԵԱՀԿ ղեկավարը համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորումը |panarmenian.net|

panarmenian.net։ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բրատիսլավայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է Սլովակիայի ԱԳՆ-ն:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման ժամանակ Լայչակը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերի հետ միասին շարունակել են լարվածության հետագա նվազմանն ու խաղաղությանը նպաստող մթնոլոտի ստեղծմանն ուղղված միջոցների քննարկումը: Ըստ Լայչակի, Սլովակիան, որպես ԵԱՀԿ նախագահ, առաջիկայում ևս իր նպաստը կբերի այդ հարցում:

Հանդիպմանը նաև քննարկվել է նախապատրաստումը դեկտեմբերի 5-6-ին Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ):

x