Բողոքի ակցիա Գյումրիի հակատուբերկուլյոզային ինֆեկցիոն հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքում |shantnews.am|

shantnews.am։ Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները հերթական ծանուցումն են ստացել, համաձայն որի` դեկտեմբերի 15-ից ազատվում են աշխատանքից:

Օրեր առաջ աշխատակիցներն առաջին ծանուցումն էին ստացել, որը բուժաշխատողները հրաժարվել էին ստորագրել:

Աշխատակիցները կառավարության որոշման դեմ բողոքի հերթական ակցիան են անցկացրել: Ըստ որոշման` մինչև տարեվերջ լուծարվելու են մարզային երկու և մայրաքաղաքում գործող տուբերկուլյոզային դիսպանսերները, իսկ ծառայությունների մատուցումը կենտրոնացվելու է միայն Աբովյանի ինֆեկցիոն տուբերկուլյոզային հիվանդանոցում:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները պահանջում են որոշման վերանայում:

Իրենց բողոքի ակցիան բուժաշխատողները ո´չ աղմկելով, ո´չ էլ գործադուլով էին անցկացնում` աշխատակիցները հավաքվել էին միջանցքում ու իրենց պահանջն էին ներկայացնում: Բաժանմունքի լուծարման մասին նորից խոսելու առիթը հերթական, բայց փոխված բովանդակությամբ ծանուցումն էր, որը բուժաշխատողները ստացել են հոկտեմբերի 29-ին։

«Ծանուցման մեջ նշված է, որ բաժանմունքը արդեն փակվում է, չի օպտիմալացվում։ Առաջին ծանուցման մեջ նշված էր «օպտիմալացում», իսկ երկրորդում արդեն գրված է, որ «լուծարվում է բաժանմունքը»»,- ասում է Գյումրիի ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի բուժքույր Վալյա Մելքոնյանը։

«Գոնե մեզ հետ կարող էին նստել, զրուցել, ալտերնատիվ առաջարկել, բայց նման վերաբերմունք, ճիշտն ասած, չէի սպասում: Առհասարակ, իմ մտքով չէր էլ անցնում, որ այս բաժանմունքը կփակվի»,- նշում է բաժանմունքի բժիշկ Ռուբեն Հակոբյանը:

«Չլսել մարդկանց, մարդկանց խնդիրը տեղում չքննարկել, ճիշտ չէ, ուղղակի մարդիկ են որոշում կայացրել, որոնք շատ ծանոթ չեն Շիրակի մարզի մենթալիտետին ու բնակչությանը»,- անձնակազմի դժգոհությունն է ներկայացնում բաժանմունքի վարիչ Գայանե Մելքոնյանը։

Որպես բաժանմունքի լուծարման հիմնավորում` Առողջապահության նախարարությունը ներկայացրել էր հիվանդների քիչ թիվն ու թերբեռնվածությունը: Սա, ըստ բժիշկների, անհիմն է։

Շարունակությունը՝ shantnews.am-ում

x