Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Սիրիայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները |lragir.am|

lragir.am: Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի ու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ:

Ըստ գործակալության տվյալների՝ փակ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե շրջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ կայանալիք այցի մանրամասները, ինչպես նաև Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ Թուրքիայի և ԱՄՆ միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: 

x